![]() |
Գրինսթոունը թողարկված է Վայկատոյի համալսարանում՝ Նոր Զելանդական թվային գրադարան նախագծի շրջանակներում, և տարածվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի և Հյուման ինֆո հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Այն Բաց Կոդերով ծրագրաշար է, մատչելի http://greenstone.org GNU համընդհանուր հանրային արտոնագրի պայմաններին համաձայն։ |
օրինակներ |
Նոր Զելանդական թվային գրադարանի կայք (http://nzdl.org) պարունակում է բազմաթիվ օրինակելի հավաքածուներ, բոլորը ստեղծված Գրինսթոունի ծրագրային միջավայրում, և այս հավաքածուները մատչելի են ձեզ ուսումնասիրման համար։ Դրանք ցուցադրում են որոնման և դիտման տարբեր հնարավորությունները, և պարունակում են հավաքածուներ Արաբերեն, Չինարեն, Մաորի, Իսպաներեն ինչպես նաև Անգլերեն լեզուներով։ Այս հավաքածուներից շատերը պատրաստվել են Human Info ՀԿ-ի կողմից և տարածվել CD-ROM-ով, ինչպես օրինակ Humanity Development Library -ը: greenstone.org examples page -ը նաև թվարկում է Գրինսթոունի վրա հիմնված թվային գրադարանների մեծ տեսականի ամբողջ աշխարհից: |
տեխնիկական |
Տե՛ս greenstone factsheet տեխնիկական մանրամասների համար, ինչպիսիք են տարբերակները, հարթակի աջակցությունը և փոխգործունակությունը: Ծրագրաշարի երկու հիմնական տարբերակ կա՝ օրիգինալ Գրինսթոուն 2 և Գրինսթոուն 3, որն ամբողջական վերանախագծում և վերաիմաստավորում է: Greenstone 3-ը գտնվում է ակտիվ մշակման փուլում և խորհուրդ է տրվում ներբեռնել: Այս էջը Greenstone 2-ի տեղադրման մի մասն է: |
Պատվիրատուի պահանջների ապահովում |
Greenstone -ը հատուկ նախագծված է որպեսզի լինի խիստ ճկուն և կարգավորվող։ Նոր փաստաթուղթը և մետատվյալների ձևաչափերը հարմարեցված են "plugins" (Perl լեզվով) գրելու միջոցով։ Նմանապես , նոր մետատվյալի դիտման կառուցվածքները կարող են ներդրվել "դասակարգիչներ'' գրելով։ Օգտվողի միջերեսի դիտիր-և-զգա հնարավորությունը կարող է փոփոխվել՝ օգտագործելով «մակրոները», որոնք գրված են պարզ մակրո լեզվով: Աղբյուրի կոդը՝ C++, Perl և Java, հասանելի է և մատչելի փոփոխման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես Գրինսթոուն վիքի: |
Փաստաթղթաբանություն |
Գրինսթոուն համակարգի համար կա ընդարձակ ձեռնարկ այստեղ՝ Գրիսթոուն Վիկի, ներառյալ քայլ-առ-քայլ ձեռնարկները։ |
աջակցություն |
Տես support էջը՝ լեզվի հատուկ փոստային ցուցակների, տարածաշրջանային աջակցության խմբերի մանրամասների վերաբերյալ և այլ ռեսուրսներ: |
Սխալներ |
Մենք ցանկանում ենք համոզված լինել որ այս ծրագրային ապահովումը լավ է աշխատում։ Խնդրում ենք հաղորդեք յուրաքանչուր սխալը Greenstone users mailing list |
Գրինսթոունը կիսաթանկարժեք քար է, որը (ինչպես այս ծրագրաշարը) ծագում է Նոր Զելանդիայում։ Ավանդական մաորի հասարակության մեջ այն ամենաբարձր գնահատվածն էր և փնտրված բոլոր նյութերից: Այն կարող է կլանել և պահել wairua, որը ոգի է կամ կենսական ուժ և օժտված է ավանդական առաքինություններով, որոնք այն դարձնում են համապատասխան խորհրդանիշ հանրային տիրույթի թվային գրադարանի նախագծի համար։ Նրա փայլը ցույց է տալիս բարեգործություն; դրա կիսաթափանցիկությունը՝ ազնվությունը; իր կոշտությունը՝ քաջություն; և այն սուր եզրը, որը կարող է վերցնել՝ արդարություն:
Toki Pou Hinengaro
'The adze that shapes the excellence of thought'
2000 թվականի նոյեմբերին մաորիի կողմից Նոր Զելանդիայի թվային գրադարանին ներկայացվեց toki pou tangata (greenstone adze)՝ ի նշան թաոնգայի (գանձերի), ինչպիսին է Niupepa Collection. Տոկին փորագրվել է Նգաթի Ուաթուայի կողմից՝ Ngāti Whātua-ից Թե Ռարավա ծագմամբ:
Տոկին պետք է խորհրդանշի պունամուի (կանաչ քարի) նշանակությունը: Դա այստեղ կատարվող աշխատանքին ոգեշնչելն է մանայի, հեղինակության և առաջնորդության հատկանիշներով: Դա կոշտ քար է, կապ, որը պետք է ստեղծվի։ Այն պետք է օգտագործվի Նոր Զելանդիայի թվային գրադարանում հավաքված մտքի գերազանցությունը քանդակելու և առաջնորդելու համար:
Haramai te toki, haumi e, hui e, tāiki e!
Նոր Զելանդիայի թվային գրադարանի նախագիծ
Համակարգչային գիտության բաժանմունք,
Վայկատոի համալսարան,
Նոր Զելանդիա