Օգնում է ստեղծելու նոր հավաքածուներ, ձևափոխել կամ ավելացնել գոյություն ունեցողներին, կամ հեռացնել հավաքածուները։ | |
Օգնում է ձեզ պահելու Գրինսթոունի միջերեսի բազմալեզու տարբերակները արդիական։ | |
Թույլ է տալիս ավելացնել նոր օգտվողներ, հանրագումարի է բերում համակարգում առկա հավաքածուները, տրամադրում է տեխնիկական տեղեկատվություն Գրինսթոուն համակարգի կարգաբերման համար։ | |
Պատմում է ձեզ Գրինսթոուն ծրագրաշարի մասին և տրամադրում է հղումներ դեպի լրացուցիչ տեղեկություններ, ինչպիսիք են նմուշների հավաքածուները, տեխնիկական մանրամասները և փաստաթղթերը: |
Գրինսթոունը թողարկված է Վայկատոյի համալսարանում՝ Նոր Զելանդական թվային գրադարան նախագծի շրջանակներում, և տարածվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի և Հյուման ինֆո հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Այն Բաց Կոդերով ծրագրաշար է, մատչելի http://greenstone.org GNU համընդհանուր հանրային արտոնագրի պայմաններին համաձայն։
Ծրագրաշարի նպատակն է հզորացնել օգտվողներին, մասնավորապես համալսարաններ, գրադարաններ և հանրային սպասարկման այլ հաստատություններ, որպեսզի կառուցեն իրենց սեփական թվային գրադարանները: Թվային գրադարանները արմատապես ձևափոխում են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկեր համայնքներում և հաստատություններում տեղեկատվության տարածման և ձեռքբերման ձևերը և հատկապես զարգացող երկրներում։ Հուսով ենք, որ այս ծրագիրը կխրախուսի թվային գրադարանների օգտագործման արդյունավետությունը` տեղեկատվության համատեղ օգտագործման և դրա տեղակայման համար, որպես հանրային սեփականություն։
Այս ծրագիրը մշակվել և տարածվել է որպես համագործակցության միջազգային ջանք, հաստատված 2000 թվականի օգոստոսին երեք կողմերի միջև:
Նոր Զելանդիայի թվային գրադարանի նախագիծ Վայկատոյի համալսարանում
Գրինսթոունի ծրագրային ապահովումն ծնվել է այս նախագծից և այս նախաձեռնությունը
հաստատվել է Զելանդիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի
Հաղորդակցության ենթահանձնաժողովի կողմից,
որպես Նոր Զելանդիայի կողմից ներդրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում:
Միավորված Ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
Աշխարհում կրթական, գիտական և մշակութային ուղղվածության տեղեկատվության տարածում,
և հատկապես դրա հասանելիությունը զարգացող
երկրներում, վճռորոշ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների համար, ինչպես նշված է միջկառավարական Տեղեկատվություն բոլորի համար ծրագրում, և համապատասխան,
մատչելի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները դիտվում են որպես կարևոր
գործիք այս համատեքստում:

Այս նախագիծն աշխատում է ՄԱԿ-ի գործակալությունների և այլ ՀԿ-ների հետ և ձևավորել է համընդհանուր հեղինակություն մարդկային զարգացման նպաստող փաստաթղթերի թվայնացման և այն լայնորեն հասանելի դարձնելու համար՝ ծախսերի փոխհատուցման հիմունքներով: